2022-03-18 11:32
Լրատվական գործակալություններ
Վատ եղանակի պատճառով Լարսի ռուսական հատվածից արգելվում է մեծ բեռնատարների երթևեկությունը
Վրաստանի տարածքում վատ եղանակային պայմանների պատճառով Լարսի ռուսական հատվածում` Վլադիկավկազ քաղաքի մոտ, արգելվում է մեծ բեռնատարների երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նման որոշում է ընդունվել հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները։ Ճանապարհի այդ հատվածը բեռնատարների համար կբացվի հատուկ հանձնարարականից հետո։
Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունը խորհուրդ է տալիս վարորդներին պլանավորել իրենց տեղաշարժը՝ ստեղծված իրադրությանը համապատասխան, ինչպես նաև հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ այդ ուղղությամբ երթևեկությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։