52 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 254

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 52-ով և դարձել 422 254: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 822 մարդ, կատարվել է 2 946 713 թեստավորում, առողջացել են վարակվածներից 409 196-ը: Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 8 592։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1 644, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։