«Հրապարակ». Ո՞Վ Է «ՏԱԿԱՆՔ» ԵՐԳԻ ԵՎ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Համացանցում նախօրեին մեծ տարածում գտած Eleven green խմբի «Տականք» երգը կատարող Նարե Նիկոյանն ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրն է։ Ավելին՝ Նարեն և իր ամուսինն են երգի բառերի և տեսանյութի հեղինակը։

Հիշեցնենք, որ երեկ տելեգրամյան Մելիք Ադամյան-2 ալիքը տարածել է Eleven Green խմբի «Տականք» երգը՝ մեջբերելով դրա հետևյալ խոսքերը «Դու տականք ես, տականք, Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան, Դու տականք ես, տականք՝ Ոչ սովորական, այլ՝ դավաճան»:

Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում և քաղաքականացվում է «Տականքը», չնայած երգի հեղինակը մեզ խնդրեց այն չքաղաքականացնել»։

Aysor.am