Ուկրաինա ուղարկվող զենքի շարասյուները լեգիտիմ թիրախ կդառնան Ռուսաստանի համար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արևմուտքին հորդորել է որևէ սպառազինություն չուղարկել Ուկրաինա։ RT-ին տված հարցազրույցում նա ասել է, որ այդ շարասյուները լեգիտիմ թիրախ կդառնան Ռուսաստանի համար։
Նախարարն ընդգծել է, որ Մոսկվան թույլ չի տա այլ երկրներից Ս-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել Կիևին։
«Ուզում եմ հիշեցնել բոլոր այն երկրներին, որոնք նման գաղափար են մտմտում, որ իրենց մատակարարած խորհրդային կամ ռուսական արտադրության համակարգերն արգելված է փոխանցել երրորդ երկրներին»,- ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ, որոնք ընդհանուր կլինեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ու ողջ Եվրոպայի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հնարավոր է` եվրոպական մի շարք երկրներ Ուկրաինային փոխանցեն իրենց տրամադրության տակ գտնվող ռուսական կամ խորհրդային արտադրության Ս-300 համակարգերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։