Ռուսաստանն առաջին անգամ գերձայնային բալիստիկ հրթիռ է կիրառել Ուկրաինայում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքում առաջին անգամ «Կինժալ» գերձայնային բալիստիկ հրթիռների համակարգ է կիրառվել Իվանո Ֆրանկովսկի շրջանում գտնվող ուկրաինական ստորգետնյա ռազմամթերքի պահեստը ոչնչացնելու համար։
Բացի այդ, ՌԴ ԶՈւ–ն «Բաստիոն» առափնյա հրթիռային համակարգով ոչնչացրել է Օդեսայի մարզում գտնվող ռադիո և էլեկտրոնային հետախուզության ուկրաինական կենտրոնները։
Ռուսական կողմը խոցել է 69 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ երեք Ս-300 և մեկ Բուկ-Մ1, oդում խոցվել է ուկրաինական 12 ԱԹՍ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ հատուկ ռազմական գործողության ամբողջ ընթացքում ՌԴ ԶՈւ–ն ոչնչացրել է ուկրաինական 196 անօդաչու թռչող սարք, 1438 տանկ և այլ զրահատեխնիկա, 145 հրթիռահրետանային կայան։