2022-03-19 12:33
Լրատվական գործակալություններ
Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:
Քննարկվել են Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը պետական գերատեսչությունների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքների վերաբերյալ, տեղեկացնում է News.am-ը: