Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ՌԴ-Ն ՍԿՍԵԼ Է ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ ԲԱՔՎԻ ԲՌՆԱՊԵՏԻ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻՆ

Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Բաքվի բռնապետի հակառուսական քարոզչամեքենային՝ իր տարածքում արգելափակելով դրա ամենատխրահռչակ ռուսալեզու «Haqqin-az» կայքը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նշված քարոզչամիջոցը ուղղակիորեն համակարգվում և ուղղորդվում է Բաքվի բռնապետի աշխատակզմից և, ըստ էության, տարածում այն հակառուսական տեսակետները, որոնք վախենում են անձամբ բարձրաձայնել Բաքվում իշխող վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պարագլխով հանդերձ։

Քարոզչական մակարդակում ռուսական կողմի այս գործողությունը հավասար է Խարկովում Բաքվի բռնապետսկան վարչախմբի հյուպատոսությանը հասցված հրթիռային հարվածին։

Բայց այս ամենը մեզ համար կմնա լոկ «մխիթարություն», եթե հենց այսօրվանից մեր մտքերում և սրտերում չարձանագրենք այն սրբազան ուխտն ու դրանից բխող ծրագիրը, ըստ որի՝ հայկական արդարացի վրեժի արգասիք հրթիռների հարվածները անխուսափելիորեն պետք է ոչնչացնեն թշնամու ռազմական ենթակառուցվածքները՝ ապառազմականացնելու Բաքվի բարբարոս վարչախումբը և դրա կողմից կառավարվող արհեստածին կազմավորումը»,- գրել է նա։

Verelq.am