21 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 328

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 21-ով և դարձել 422 328: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 630 մարդ (-56), կատարվել է 2 952 590 թեստավորում (+1 753), առողջացել են վարակվածներից 409 430-ը (+73): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 8 598։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 1 669 է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։