Ռոբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ․ ԿԱՐՈՂԱ ՁԵՐ ՄԵՂՐԱՄՍԻ ԾԱԽՍԵՐՆ ԷԼ ՍԿՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԱ՞Լ
Իսկ կարողա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգա՞լ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի մեկնելուն:
Նա, մասնավորապես, նշել է. «Մարտի 18-26-ը Բալի մեկնած ԱԺ «պատվիրակությունը» պարզվում է մասնակցելու է Միջխորհրդարանական միության մարտի 20-24 տեղի ունենալիք գագաթնաժողովին, որը վերաբերում է գլոբալ տաքացմանը:
Մի կողմ եմ թողնում հարցադրումն առ այն, թե առհասարակ ինչ է տալու այդ թեմայով գագաթնաժողովին մասնակցելը Հայաստանին, բայց չեմ կարող չհարցնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության բաժնի գլխավոր մասնագետի պետության հաշվին էդ ժամանակային կտրվածքով Բալի գործուղելու նպատակահարմարության մասին:
Պարգևավճար չեք ստանում գոնե ճանապարհորդեք, թե շնից մազ պոկելնել ա քյա՞ր:
Որ սկզբունքով եք ապրում ու մսխում պետական ռեսո՞ւրսը եթե իհարկե դա կարելիա ապրել համարել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 18-23-ը Նուսա Դուա, Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) է գործուղվել իր գլխավորած պատվիրակությունը՝ (11 հոգի):