Միրզոյան․ Արցախահայության իրավունքների ու Արցախի կարգավիճակի հարցն առանցքային է
Հայաստանի իշխանության համար առանցքային է արցախահայության իրավունքների ու Արցախի կարգավիճակի հարցը։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր կառավարություն ուղենիշն է` կառուցել խաղաղություն տարածաշրջանում։ Անշուշտ դրա կարևորագույն մասն է ԼՂ շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսումը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցումը և հետո կնքումը։ Մեզ համար սկզբունքային ու առանցքային է արցախահայության իրավունքների ու Արցախի կարգավիճակի հարցը»,– ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը կարևորեց նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո։
Միրզոյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ ՀՀ ԱԳ նախարարների երկու հանդիպում է կայացել` 2021թ–ին Նյու Յորքում և Փարիզում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։