ԵՄ-ը պաշտոնապես հաստատել է «Ռազմավարական կողմնացույց» պաշտպանական հայեցակարգը
Եվրամիության խորհուրդը պաշտոնապես հաստատել է «Ռազմավարական կողմնացույց» պաշտպանական հայեցակարգը։
Հայեցակարգը Եվրամիությանը մինչև 2030թ․ ԵՄ անվտանգության և պաշտպանական քաղաքականության ամրապնդման գործողությունների հավակնոտ ծրագիր է տալիս:
«Անվտանգության ավելի թշնամական միջավայրը մեզանից պահանջում է դեպի առաջ որակական թռիչք կատարել, մեր հնարավորություններն ու գործելու պատրաստակամությունը մեծացնել, մեր կայությունն ամրապնդել և պաշտպանական կարողությունների մեջ ավելի շատ ու ավելի լավ ներդրումներ կատարել:
Մեր Միության ուժը միասնականության, համերաշխության և վճռականության մեջ է։ «Ռազմավարական կողմնացույցի» նպատակը ԵՄ-ն ավելի ուժեղ և անվտանգություն ապահովելու ունակ դարձնելն է: ԵՄ-ն պետք է կարողանա պաշտպանել իր քաղաքացիներին և նպաստել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Սա առավել կարևոր է այն ժամանակ, երբ պատերազմը վերադարձել է Եվրոպա՝ Ուկրաինայի դեմ ռուսական չհիմնավորված և չհրահրված ագրեսիայից, ինչպես նաև աշխարհաքաղաքական խոշոր տեղաշարժերից հետո: Այս «Ռազմավարական կողմնացույցը» կբարձրացնի ԵՄ-ի ռազմավարական ինքնավարությունը և գործընկերների հետ աշխատելու նրա կարողությունը՝ իր արժեքներն ու շահերը պաշտպանելուհամար»,- ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:
«Ռազմավարական կողմնացույցն» ընդգրկում է անվտանգության և պաշտպանության քաղաքականության բոլոր ասպեկտները և կառուցված է չորս սյուների շուրջ՝ գործել, ներդրումներ կատարել, համագործակցել և անվտանգություն ապահովել:
Որպեսզի ճգնաժամի ժամանակ հնարավորություն ունենանք արագ և վճռականորեն գործել գործընկերների հետ, ԵՄ-ն՝
- կստեղծի ԵՄ-ի մինչև 5000 զինծառայողով արագ տեղակայման հզոր կարողություն՝ տարբեր տեսակի ճգնաժամերի համար
- պատրաստ կլինի 30 օրվա ընթացքում առաքելության 200 լիովին հագեցած փորձագետների տեղակայել, այդ թվում՝ դժվարին պայմաններում
- կանոնավոր մարտական վարժանքներ կանցկացնի ցամաքում և ծովում
- կբարձրացնի ռազմական շարժունակությունը
- կամրապնդի ԵՄ պաշտպանության և անվտանգության Միասնական քաղաքականության քաղաքացիական և ռազմական առաքելությունները և գործողությունները՝ նպաստելով որոշումների կայացման ավելի արագ և ճկուն գործընթացին, գործելով ավելի հուսալի և ապահովելով ավելի մեծ ֆինանսական համերաշխություն
- լիովին կօգտագործի Խաղաղության եվրոպական հիմնադրամը՝ գործընկերներին աջակցելու համար
Ընթացիկ և արագ առաջացող սպառնալիքներն ու մարտահրավերները կանխատեսելու, զսպելու և դրանց արձագանքելու իր կարողությունը ամրապնդելու, ինչպես նաև անվտանգության շահերը պաշտպանելու համար ԵՄ-ն՝
- կբարձրացնի հետախուզական տվյալները վերլուծելու իր կարողությունը
- կմշակի տարբեր գործիքներ միավորող Hybrid Toolbox և արձագանքման խմբեր՝ հիբրիդային սպառնալիքների լայն շրջանակ հայտնաբերելու և արձագանքելու համար:
- կզարգացնի Կիբեռդիվանագիտական գործիքակազմը և կմշակի ԵՄ կիբեռպաշտպանության քաղաքականություն՝ կիբեռհարձակումներին ավելի լավ պատրաստվելու և դրանց արձագանքելու համար
- կմշակի գործիքներ հավաքածու օտար տեղեկատվությունը մանիպուլյացիայի ենթարկելու և միջամտելու համար
- կմշակի ԵՄ տիեզերական ռազմավարություն՝ անվտանգության և պաշտպանության համար
- կուժեղացնի ԵՄ-ի՝ որպես ծովային անվտանգության մասնակցի դերը
Անդամ երկրները պարտավորվել են էապես ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը, որպեսզի համապատասխանեն ռազմական և քաղաքացիական կարողությունների կրիտիկական բացերը կրճատելու ընդհանուր ձգտումներին և ամրապնդեն եվրոպական պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերական բազան: ԵՄ-ն՝
- կանցկացնի ազգային նպատակների վերաբերյալ կարծիքների փոխանակում՝ անվտանգության կարիքներին համապատասխան պաշտպանական ծախսերի ավելացման և բարելավման նպատակով
- կապահովի անդամ պետությունների համար հետագա խթանները՝ համատեղ կարողությունների զարգացմանը մասնակցելու և համատեղ ներդրումների համար՝ ցամաքում, ծովում, օդում, կիբեռտարածության և տիեզերական տարածության մեջ գործողությունների համար:
- կխթանի պաշտպանական տեխնոլոգիական նորարարությունները՝ ռազմավարական բացերը լրացնելու և տեխնոլոգիական ու արդյունաբերական կախվածությունը նվազեցնելու համար
Ընդհանուր սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու համար ԵՄ-ն՝
- կամրապնդի համագործակցությունը ռազմավարական գործընկերների հետ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը և տարածաշրջանային գործընկերները, ներառյալ ԵԱՀԿ-ն և ՀԱՊԱ-ին
- կզարգացնի ավելի մասնագիտացված երկկողմանի գործընկերություններ համախոհ երկրների և ռազմավարական գործընկերների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և այլն
- կզարգացնի մասնագիտացված գործընկերական հարաբերություններ Արևմտյան Բալկաններում, Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում, այդ թվում՝ երկխոսության և համագործակցության ընդլայնման, առաքելություններին և գործողություններին մասնակցությանը նպաստելու և ներուժի զարգացմանն աջակցելու միջոցով, տեղեկացնում է News.am-ը: