ՀՅԴ-ն Գորիսում նախաձեռնել է «Հայկական քաղաքական հարթակ» քաղաքական դպրոց երիտասարդների համար

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հետ համատեղ «Դեպի Սյունիք» ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում նախաձեռնել է «Հայկական քաղաքական հարթակ» քաղաքական դպրոց երիտասարդների համար։

ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանի հանարպետության հասարակական և քաղաքական ոլորտի լավագույն մասնագետները դպրոցի մասնակիցներին կփոխանցեն գիտելիքներ հետևյալ թեմաների շուրջ

Հայոց պետականության ծագումն ու զարգացումը

Պետական կառավարման մոդելները և ՀՀ պետական կառավարման կարգը: Իշխանության թևերը, դրանց գործառույթները և մեխանիզմները:

Քաղաքական գաղափարախոսությունները և դրանց տարբերությունները, ՀՀ ակտիվ կուսակցությունների դիրքավորումը:

Իրավագիտակցություն, քաղհասարակություն:

Կոնֆլիկտաբանություն

Զանգվածային շարժումները և դրանց արդյունքները

Վերազգային կազմակերպություններ

Տարածաշրջանային քաղաքականություն

ՀՀ ներքաղաքական իրավիճակ, առկա մարտահրավերներ

Հայ Դատ և Արցախյան հիմնահարց

Սփյուռքը և նրա հնարավորությունները

Սյունիքի հիմնախնդիրը և նշանակությունը

Ծրագրին կարող են մասնակցել Գորիս համայնքում ապրող, 17-25 տարեկան երիտասարդները. մասնակցությունն անվճար է։

Ծրագիրն մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտը` shorturl.at/bcswR

Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ. մարտի 27-ը։