2022-03-23 09:28
Լրատվական գործակալություններ
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքի վերաբերյալ։
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Շարունակվել է մտքերի մանրակրկիտ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։