Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անսահմանափակ ռազմական օգնություն է խնդրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես Է եկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ հայտարարել Է, թե Կիևին անսահմանափակ ռազմական օգնություն Է անհրաժեշտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զելենսկին հավելել Է, որ դաշինքը կարող Էր Ուկրաինային տրամադրել իրենց բոլոր տանկերի ու ինքնաթիռների մեկ տոկոսը: Նա հիշեցրել Է, որ Ուկրաինան մարտական ինքնաթիռների ու տանկերի համար ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին Է դիմել ինչպես հատուցման, այնպես Էլ անհատույց հիման վրա, սակայն ոչինչ չի ստացել:

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի համար «ամենաահավորը» ներկա իրադրության մեջ այն Է, որ օգնության խնդրանքին հստակ պատասխաններ չկան»:

Նախօրյակին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք Է հայտնել, որ մարտի 24-ին տեղի ունեցող դաշինքի գագաթնաժողովի ընթացքում կհամաձայնեցվի լրացուցիչ ռազմական օգնությունն Ուկրաինային, ներառյալ սարքավորումը քիմիական և կենսաբանական զենքից պաշտպանվելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: