Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՈՉ ՄԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԵՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՈՉՆՉԻ ԱՌՋԵՎ
Ոչ մի խաղաղության օրակարգ չկա և չի լինելու թշնամու կողմից։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ադրբեջանն ու Թուրքիան չեն կանգնելու ոչնչի առջև։ Ոչնչի, բացի ուժից։ Այս երկրները անկախ հայկական պետություն այս տարածքում չեն հանդուրժելու։
Ոչ մի խաղաղության օրակարգ չկա և չի լինելու թշնամու կողմից։ Սա ոչ թե «օրակարգից շեղում է», այլ հենց իրենց օրակարգը։
Խաղաղություն ունենալու համար պետք է պատերազմել ու ուժով այն նվաճել։
Արցախից հետո (այս տեմպերով մինչև 2025 թ. ամեն բան ավարտված կլինի) ճիշտ այն մարտավարությունը, որ այսօր ու այս րոպեներին կիրառվում է Արցախը հայաթափելու համար, կիրառվելու է նաև Սյունիքի ու Գեղարքունիքի հանդեպ։
Կա միայն մի ձև իրավիճակը շրջելու. հեռացնել թուրքամետ իշխանություններին ու ազգային ռեսուրսների համախմբմամբ անցնել հակագրոհի։
Վճռական մենակների ժամանակն է...»,- գրել է նա։