Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները, տեղեկացնում է արդարադատության նախարարության լրատվականը։

Նրանք են իրավաբանական գիտությունների թեկնածուներ Անահիտ Մանասյանը, Դավիթ Հակոբյանը, Արտյոմ Գեղամյանը, Ռաֆիկ Գրիգորյանը և իրավագիտության մագիստրոս Լուսինե Հակոբյանը։

Այս ցուցակը դեռ ներկայացվելու է ՀՀ վարչապետի հաստատմանը:

Թեկնածուների հարցազրույցին ներկա էին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի մեկական թեկնածուների հետ շահերի բախման պատճառով: Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, Արման Զրվանդյանը և Արտյոմ Գեղամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: