«Հրապարակ». «ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ ԿԶԻՋԵՆՔ, ԵՎ ԸՆԴՀՈՒՊ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ ԿԻՋՆԵՆ, ԿՄՈՏԵՆԱՆ ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկել են Երասխի հատվածում զորքերը հայելային հետ քաշել, ինչը կլուծի վերջին 1.5 տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը։ «Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից», - ասաց նա` հավելելով, որ հայկական կողմը սպասում է այս առաջարկի շուրջ Ադրբեջանի արձագանքին։

Երասխի մարտերի մասնակիցներից և Նաիրի բարձունքը գրաված ջոկատի տղաներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի հայտարարությունը շատ վտանգավոր է.

«Ճիշտ է՝ Երասխի հատվածում շփման գիծը զիգզագ է հիշեցնում, և որոշ տեղերում մենք ենք իրենց տարածքում, որոշներում՝ իրենք, սակայն մեր կողմում կան բարձունքներ, որոնք մեր տնօրինության տակ են, և սխալ է այդ դիրքերը հանձնելը։ Եթե չեն հստակեցվելու, թե որ հատվածներից որքան պետք է հետ քաշվենք, արդյունքում մենք կարևոր բարձունքներ կզիջենք, և ընդհուպ մեր դիրքերը կիջնեն, կմոտենան Երևան-Երասխ միջպետական ճանապարհին»»։

Aysor.am