2022-03-25 11:45
Լրատվական գործակալություններ
22 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 423
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 22-ով և դարձել 422 423: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 451 մարդ (-39), կատարվել է 2 961 990 թեստավորում (+2 430), առողջացել են վարակվածներից 409 693-ը (+58): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 8 607։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի փոխվել՝ 1 672, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։