Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵ ՖԱԿՏՈ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՐՑԱԽԻՑ
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«ՀՀ դե ֆակտո ղեկավարությունը հրաժարվել է Արցախից։
Այն կապիտուլիացիոն խմբավորման համար այլևս բացառապես սոցիալական հարց է, ոչ քաղաքական։ Քաղաքական առումով իրենք Արցախը համարում են Ադրբեջանի ներքին խնդիրը։ Այս մասին արդեն բացեիբաց խոսում են կապիտուլիանտն ու իր խմբավորման բոլոր ներկայացուցիչները։
Ուստի պետք չէ զարմանալ, որ երրորդ երկրները (այդ թվում՝ ՌԴ-ն) իրենց հայացողությամբ են լուծում Արցախի հարցը։ Քանի Հայաստանը նորից չի վերադարձել Արցախի քաղաքական ճանաչման գործին, Արցախն այսպես դանդաղ մաշվելու է ու առաջիկա ամիսներին պարզապես դադարի գոյություն ունենալուց։
Սա է ողջ պարզ իրականությունը»։
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ իմիջիայլոց, հենց այնպես, ինչպես հիմա Ադրբեջանը ցանկացած պահի փակում է գազատարը՝ զրկելով հայերին գազից, այնպես էլ «խաղաղության դարաշրջանի» գալուստից ու «կոմունիկացիաների ապաշրջափակումից» հետո բացված ճանապարհներն ուզած պահին փակելու է և դրա դիմաց նոր զիջումներ ստանալու։
«Հենց դրա համար էլ կապիտուլիանտը փոխարենը արագ տեմպերով կառուցելու է Իրան-Հայաստան «Հյուսիս-Հարավը» ճանապարհը, Իրանի ու ՌԴ հետ մեր կապը մղում է Նախիջևանի ու Ադրբեջանի տարածքով, որ լրիվ կախված լինենք Ադրբեջանի կամքից»,- գրել է Վարուժան Գեղամյանը։