2022-03-25 15:46
Լրատվական գործակալություններ
Սերժ Սարգսյան․ «Արշալույսն է խաղաղության դարաշրջանի»
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին հորդորում է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներ խնդրել «խաղաղության ճարտարապետներից»։
«Ինձ ինչո՞ւ եք հարցնում, գնացեք, խաղաղության ճարտարապետներին հարցրեք», - լրագրողներին ասաց Սարգսյանը։
Ինչո՞ւ է հիմա ակտիվացել հակառակորդը, ՀՀ երրորդ նախագահը արձագանքեց. «Արշալույսն է խաղաղության դարաշրջանի՝ նույն Փառուխն էլ, նույն Ներքին Հանդն էլ»։
Հարցին՝ կարո՞ղ է սա պայմանավորվածություն լինել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ենթադրությունների վրա չի հիմնվում։
«Գնացեք, ճարտարապետներին հարցրեք», - հավելեց Հայաստանի երրորդ նախագահը, տեղեկացնում է Aysor.am-ը։