2022-03-25 17:50
Լրատվական գործակալություններ
Պուտինը հայտնել է, որ մարտի 25-ին կզրուցի Փաշինյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ես հնարավորություն կունենամ Երևանի մասին Ձեր ջերմ խոսքերը փոխանցել Հայաստանի վարչապետին, ում հետ հեռախոսազրույց կունենամ։ Կարծում եմ՝ նրան հաճելի կլինի»,- ասել է Պուտինը մշակույթի և արվեստի բնագավառում դափնեկիրների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է News.am-ը։