Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան ապրիլի երկրորդ տասնօրյակում է նախատեսված

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հայտնել է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի` Մոսկվա աշխատանքային այցն էլ ապրիլի 8-ին է նախատեսված։

Նշվում է նաև, որ նախապատաստվում են նաև այլ շփումներ տարբեր մակարդակներում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։