Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՃԱՆԱՉԵՔ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ իշխանություններ ճանաչեք Արցախի անկախությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերը գրավել էին Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, փորձել են հաստատվել ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքում: Քարագլխի համար մարտերում զոհվել է 3 հայ զինծառայող, 14-ը վիրավորվել, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանցիների հետ իրենց ելման դիրքեր վերադառնալու համար: Այսօր նույնպես ադրբեջանցիները հարձակման են անցել` կիրառելով խոշոր տրամաչափի զինատեսակներ:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր պաշտոնապես նամակով դիմել է ՌԴ նախագահին` խնդրելով ավելացնել խաղաղապահ զորակազմի քանակը Արցախում:

News.am