Արցախում իրադրությունը հարաբերական կայուն է, բայց ադրբեջանական կողմը դեռ հետ չի քաշվել

Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նշվում է, սակայն, որ ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են, տեղեկացնում է Sputnik Արմենիա: