2022-03-27 11:37
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական կողմը խոստանում է վերականգնել Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը վերականգնում է Արցախի բնակավայրերի գազամատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ըստ հաղորդագրության՝ «Ազերիգազը» վերացրել է Ղարաբաղում գազաբաշխիչ գծի վթարի հետևանքները։
Նշվում է, որ Ստեփանակերտի և հարակից այլ բնակավայրեր գազի մատակարարումը կվերականգնվի մարտի 28-ից։
«Իսկ արդեն մարտի 29-ից ամեն ինչ կաշխատի նորմալ ռեժիմով»,- խոստանում է ադրբեջանական կողմը։
Հայկական կողմը դեռ չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։