Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է։
Սույն ոչնչությանը թվում է, թե նա այդքանից հետո, կարող է գլուխ բարձրացնել։ «Ինծիլիգենտ» արտաքինով փտած դավաճանը կարծում է, որ մենք մոռացել ենք իր նողկալի ծառայությունը հողատուին, ինչի պատճառով մեր գլխին եկավ այդպիսի արյունալի ու դաժան պատերազմ։
Նա.
Ի սկզբանե 2018-ի մայիսին հայտարարել էր, որ ոչ թե դիվանագետ է, այլ Նիկոլի ոհմակի անդամ։
Ուրանալով Արցախն իւ ցեղասպանությունը՝ ընդունել է դավաճանի «ժողովրդավարությունն է մեր բրենդը» պատուհաս դարձած քաղաքականությունը։
Նիկոլի հետ միասին Դուշանբեում Ալիևին ծախել է 2016-ի ապրիլյանից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մեր դիվանագիտական հաղթանակները ։
Սրա նման սրիկան է սվաղել Նիկոլի կողմից մեր բանակցային դիրքերի ոչնչացումն ու պատերազմի ուրվականը։
Սա է հայ ժողովրդից 2019-ից սկսած թաքցրել Արցախի շուրջ նոր բանակցային փաթեթի գոյությունը։
Սա է ուրացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք։
Սա է 2020-ի փետրվարից լպստել Նիկոլի կողմից հարբած վիճակում միջազգային լրահոս նետված «Մյունխենյան սկզբունքներ» արտաթորանքը։
Սա մեր պարտության, մեր ցավի, մեր պատվազրկման և մեր կորուստների հիմնական ճարտարապետներից է։
Պետք էր կատարյալ ստահակ լինել, որ չտեսնել այդքանից հետո քո պատճառով երկրի վրա եկող արյունոտ ամպերը։
Ձայնդ կտրիր ու սպասիր դատիդ, դավաճան»։