ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը կանցկացվի Ստամբուլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների՝ Ստամբուլում կայանալիք հաջորդ հանդիմպան մասին, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով թուրք նախագահի գրասենյակին:

Երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը: «Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է հրադադարի անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շուտափույթ խաղաղության հասնելու, տարածաշրջանում հումանիտար իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը»,- հայտարարել են Էրդողանի վարչակազմից: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թուրքիան պատրաստ է «բոլոր հնարավոր միջոցներով» աջակցել կարգավորման գործընթացին:

Կիրակի ավելի վաղ ուկրաինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան հայտնել էր, որ ռուսական կողմի հետ բանակցությունները կանցկացվեն Թուրքիայում մարտի 28-30-ը: Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր հանդիպումը մարտի 29-30-նն անցկացնելու մասին, տեղեկացնում է News.am-ը: