2022-03-28 09:23
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, որ իր զորքը դուրս չի բերել Փառուխից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղում իրենց դիրքերը «փոփոխությունների չեն ենթարկվել», հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Այսպիսով, ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը հերքում է ՌԴ ՊՆ-ի՝ ավելի վաղ արված հայտարարությունը՝ բանակցությունների արդյունքում զորքերը հետ քաշելու մասին։
«Ցավում ենք, որ ռուսական պաշտպանական գերատեսչության հայտարարության կետերը չեն համապատասխանում իրականությանը», - նշել են գերատեսչությունում:
Բացի այդ, Բաքուն հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ հրադադարի ռեժիմը խախտվել է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական կողմը հերքում է նաև ադրբեջանցի զինծառայողների շրջանում վիրավորների մասին տեղեկությունը, որն ավելի վաղ հաստատվել էր ՌԴ ՊՆ-ի կողմից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: