Հայտնի են «Օսկարի» այս տարվա մրցանակակիրները

«Օսկար» կինոմրցանակաբաշխության ընթացքում լավագույն ֆիլմ է ճանաչվել Սիան Հեդերի «CODA խուլ ծնողների երեխան» ժապավենը։

Ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի է արժանացել «Շան իշխանություն» ֆիլմի համար։

Ուիլ Սմիթն «Օսկար» է ստացել «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում «Ռիչարդ արքան» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։

Ջեսիկա Չեստեյնն էլ «Թեմի Ֆեյի աչքերը» ֆիլմում խաղացած դերի համար մրցանակի է արժանացել «Լավագույն կանացի դեր» անվանակարգում։

Մրցանակաբաշխության 94-րդ արարողության հեռարձակումն ապահովում է ABC հեռուստաալիքը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: