Արդյո՞ք Ադրբեջանը հերթական ագրեսիայի է պատրաստվում. ՊՆ ղեկավարը հրահանգել է պատրաստ լինել
Ադրբեջանը, ըստ ամենայնի, հերթական սադրանքի է պատրաստվում:
Այդպես, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գործնական հանդիպման ժամանակ « հրահանգել է հրամանատարին և շտաբի պետին, որպեսզի անձնակազմը պատրաստ լինի նոր ժամանակակից սպառազինության, տեխնիկայի և այլ մարտական միջոցների կիրառմանը»:
«Պաշտպանության նախարարը ստորաբաժանումներին հանձնարարել է իրական մարտական պայմաններում ինտենսիվ պարապմունքներ և գործնական պարապմունքներ անցկացնել՝ մարտունակության հետագա բարձրացման համար, ինչպես նաև՝ միշտ պատրաստ լինել զորամասերի առջև ծառացած մարտական առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարմանը»,- հայտարարությունը մեջբերում են ԶԼՄ-ները, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ադրբեջանական ուժերը ներխուժել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտու տարածք։