2022-03-28 17:42
Լրատվական գործակալություններ
Լավրով․ ՌԴ-ն կսահմանափակի մուտքը Ռուսաստան «ոչ բարեկամական երկրների» քաղաքացիների համար
Ռուսաստանը կսահմանափակի մուտքը իր տարածք «ոչ բարեկամական երկրների» քաղաքացիների համար:
Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Եդինայա Ռոսիա»-ի արտերկրում գտնվող հայրենակիցների միջազգային համագործակցության և աջակցության գլխավոր խորհրդի հանձնաժողովի նիստում։
Նրա խոսքով, լրացուցիչ մշակվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի նախագիծը վիզային պատասխան միջոցների մասին՝ կապված մի շարք օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների հետ։
«Այս ակտը մի շարք սահմանափակումներ կմտցնի Ռուսաստանի տարածք մուտք գործելու համար»,- ասել է Լավրովը, տեղեկացնում է Verelq.am-ը։