ՊԵՐՈՒՈՒՄ ԴԱՄԲԱՐԱՆԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ 1000-ԱՄՅԱ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Պերուի հյուսիսում հնագիտական ​​պեղումների ժամանակ հնագետները Միջին Սիկանի շրջանի (900-1050 մ.թ.) դամբարանում վիրաբուժական գործիքների հավաքածու են հայտնաբերել: Դա թույլ է տվել գիտնականներին ենթադրել, որ դամբարանում հանգչում է հնագույն ժամանակների վիրաբույժի աճյունը: Գտածոն իր տեսակի մեջ առաջինն էր հյուսիսային Պերուում, հաղորդում է Planet-today-ը՝ վկայակոչելով The History Blog-ը:

Նեկրոպոլիսն այս տարածքում հնագետները հայտնաբերել էին դեռևս 2010-2011 թթ. Հուշարձանը ջրհեղեղից փրկելու համար հնագետները կոնսերվացրել էին այն և հանել հողի միջից։ Գտածոն տեղափոխվել էր թանգարան՝ հետագա ուսումնասիրության համար։ Միայն տասը տարի անց՝ 2021 թվականին, National Geographic Donation Fund-ի դրամաշնորհի միջոցներով մասնագետները կարողացան սկսել հետազոտությունները։

Դամբարանի մեջ, որտեղ վիրաբուժական գործիքներ էին հայտնաբերվել, գիտնականները նաև այլ իրեր էին գտել: Սակայն վիրաբուժական գործիքների հավաքածում գրավել էր հնագետների հատուկ ուշադրությունը: Այն ավելի քան 50 իր է պարունակում, այդ թվում՝ զանազան ասեղներ և դանակներ։ Իրերի մեծ մասը պատրաստված է բրոնզից՝ մկնդեղի հավելանյութերով։ Որոշ իրեր փայտե բռնակները դեռ պահպանվել են: Գործիքների մոտ նաև մեծահասակի և երեխայի դիմային ոսկորներ են հայտաբերվել: Հենց ոսկորների մնացորդներն էլ ապացույց են հանդիսացել առ այն, որ գործիքները նախատեսված էին հատուկ վիրաբուժական վիրահատությունների համար:

News.am