Մատվիենկո. Ռուսաստանը հույս ունի, որ հակամարտությունը ԼՂ-ում կավարտվի խաղաղության պայմանագրով

Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մեծ հույս ունենք, որ այս իրավիճակը կավարտվի խաղաղության պայմանագրով, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա»,- ասել է Մատվիենկոն՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ, տեղեկացնում է News.am: