Չկա վճարում՝ չի լինի գազ. Ռուսաստանը սպառնացել է Եվրոպային

Ռուսաստանը բարեգործությամբ չի զբաղվի և անվճար բնական գազ չի մատակարարի արտերկիր, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Չկա վճարում՝ չի լինի գազ։ Մենք հաստատ մտադիր չենք բարեգործությամբ զբաղվել և անվճար գազ մատակարարել Արևմտյան Եվրոպա», - ասել է Պեսկովը ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական գազի դիմաց վճարումները դոլարից և եվրոյից փոխարինել ռուբլիով, տեղեկացնում է Aysor.am։