Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն դրամա»

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած, կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը նվաճել է «Լավագույն դրամա» մրցանակը Տորոնտոյի այլընտրանքային կինոփառատոնում /Կանադա/, /Toronto AltFF/՝ լիամետրաժ ֆիլմերի կատեգորիայում:

Արդյունքները հրապարակվել են 2022 թվականի մարտի 27-ին:

Շնորհավորում ենք ֆիլմի ստեղծագործական խմբին և մաղթում նորանոր հաջողություններ:

Կինոնկարի համասցենարիստներն են՝ Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, ռեժիսորը՝ Արման Չիլինգարյանը, օպերատորը՝ Արտո Խաչատրյանը, նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյանը:

Հաղթողների ցանկը կգտնեք հետևյալ հղումով.

https://altff.org/winners/

https://altff.org/.../WINNERS%20Feature%20Spring%202022.pdf

Հայաստանի ազգային կինոկենտրոն, ֆեյսբուքյան էջ