16 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 484

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 16-ով և դարձել 422 484: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 344 մարդ (-20), կատարվել է 2 971 201 թեստավորում (+2 416), առողջացել են վարակվածներից 409 819-ը (+29): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվն ավելացել է 1-ով և դարձել 8 611։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 1 676 է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։