Այսօր «Սիլվայի գործով» դատական նիստ կանցկացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կկայանա «Սիլվայի գործով» դատական նիստը:

 


Գործով մեղադրյալներ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, տեղեկացնում է News.am-ը։

Հիշեցնենք, որ վերջին նիստին դատարանն Արմեն Գևորգյանին թույլ չտվեց իրեն հետաքրքրող հարցեր տալ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Ի պատասխան՝ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, որպես բողոքի նշան, լքեց նիստերի դահլիճը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը պատժամիջոցներ կիրառեց՝ 50 հազար դրամ տուգանքի տեսքով։