Մեծ Բրիտանիայի ԶՈւ նախարարը Բաքվում է

Մեկօրյա այցով Ադրբեջան է ժամանել Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հեփին, հայտնում է Turan-ը։

«Հանդիպումներ են նախատեսված նախագահ Իլհամ Ալիեիի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,- ասվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր, Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանի հետ չլուծված խնդիրներն ու խաղաղ գործընթացի ընթացքը։

Բրիտանացի նախարարը կքննարկի նաև համագործակցությունն ականազերծման ոլորտում, տեղեկացնում է News.am: