Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԲԱՔՎԻՆ ՀԱՄՈԶՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՒՄ ՈՒ ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՄ ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏ ԲԱՑԵԼ

Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելել է Բաքու: Ըստ երևույթին Բաքվին համոզում է Արցախում ու Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, այսինք ռազմական գործողություններ սկսել: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Վերջին հարյուրամյականերում Բրիտանիան է եղել մեծ պատերազմների հիմնական հրահրողը: Ռուս-ուկրաինական պատերազմի հիմնական հրահրողը նույնպես Բրիտանիան է եղել, երբ Ազովի ծովում ռազմական բազա հիմնադրելու քայլեր էր ձեռնարկում, հասկանալով, որ դա Ռուսաստանի համար կարմիր գիծ է, նաև Ղրիմում իր ռազմանավի պրովոկացիան, որն անցյալ տարի արեց: Հիշենք նաև, որ Արցախի երկրորդ պատերազմում նույնպես Բրիտանիան է հիմնական մենեջերը եղել»,- գրել է նա:

VERELQ-ը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հեփին մեկօրյա այցով գտնվում է Բաքվում։ Ուշագրավն այն է, որ սա Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Ադրբեջան։

VERELQ