Լավրովը հայտարարել է Թեհրանի հետ բոլոր ոլորտներում գործընկերություն զարգացնելու Մոսկվայի մտադրության մասին

Մոսկվան մտադիր է Թեհրանի հետ գործընկերային հարաբերություններ հաստատել բոլոր ոլորտներում։ Այս մասին Չինաստանում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ria.ru-ն։

«Մենք շահագրգռված ենք Իրանի, մեր ընկերների, հարևանների հետ գործընկերային հարաբերություններ հաստատել բոլոր ոլորտներում՝ երկկողմ գործերում, Կասպից ծովում և տարածաշրջանային այլ հարցերում»,- ասել է ռուս նախարարը։

Հանդիպումը տեղի է ունենում Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ համաժողովի շրջանակներում՝ Թունսի քաղաքում (ՉԺՀ), տեղեկացնում է ArmeniaToday.news: