2022-03-31 16:05
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշին հռչակվել է 2023թ․ «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»
Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքը հռչակվել է 2023թ․ «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։
Որոշումն ընդունվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում TÜRKSOY մշտական խորհրդի նիստում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկացնում է News.am-ը։