2022-04-01 09:10
Լրատվական գործակալություններ
ԱԳՆ մամուլի քարտուղար. Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարց չկա
«Լուրերը» հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին՝ կապված Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարության հետ, որում նա ասել էր, թե կցանկանար՝ Անթալիայում ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն տեղի չի ունեցել:
Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում հայտնել է, որ կցանկանար Անթալիայում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն չստացվեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
- Այո՛, Անթալիայում առաջարկ եղել է, սակայն, ինչպես գիտեք, նման հանդիպում տեղի չի ունեցել, և հիմա էլ օրակարգում այդպիսի հարց չկա:
News.am