Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի խնդրանքով Մարիուպոլից հումանիտար միջանցք կբացվի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի անձնական խնդրանքներով՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ռուս զինվորականներն ապրիլի 1-ից հերթական անգամ բացում են Մարիուպոլից Զապորոժիե հումանիտար միջանցքը: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը ։
«Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի դաշնային կանցլերի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինին ուղղված անձնական խնդրանքներով 2022 թվականի ապրիլի 1-ի ժամը 10: 00-ից Ռուսաստանի Զինված ուժերը կրկին հումանիտար միջանցք են բացում Մարիուպոլից Զապորոժիե (Բերդյանսկում միջանկյալ կանգառով)», - ասել է նա:
Նրա խոսքով՝ մարդասիրական գործողության հաջողության համար առաջարկվում է այն անցկացնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: