2022-04-01 16:42
Լրատվական գործակալություններ
Արցախում անլուրջ են համարում «Ազերիգազ»-ի հայտարարությունը
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը անլուրջ է համարում ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության` Ստեփանակերտում գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մտադրության մասին հայտարարությանը, ուստի չեն մեկնաբանում այն:
«Անլուրջ ենք համարում տվյալ հայտարարությունը և չենք մեկնաբանում», - «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Արցախի նախագահի աշխատակազմից: