23 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 563

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 23-ով և դարձել 422 563: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 190 մարդ (-15), կատարվել է 2 979 442 թեստավորում (+2 156), առողջացել են վարակվածներից 410 080-ը (+38): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում չի ավելացել և մնացել է նույնը` 8 616։ Չի փոխվել նաև կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը` 1 677, տեղեկացնում է Sputnik Արմենիա։