Գերմանիայում ասել են, որ «ոչ մի դեպքում» չեն օգտագործելու զինված ուժերը Ուկրաինայում

Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնը հայտարարել է, որ երկիրը «ոչ մի դեպքում» չի օգտագործի իր ուժերը Ուկրաինայի տարածքում, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Այն, ինչ ասել են և՛ կանցլերը, և՛ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ուժի մեջ է. մենք ոչ մի դեպքում մեր ուժերը չենք տեղակայի Ուկրաինայի տարածքում»,- ասել է Ցորնը Welt-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է Panorama.am։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ ՌԴ Զինված ուժերից նշել են, որ թիրախավորում են միայն ռազմական ենթակառուցվածքները և ուկրաինական զորքերը։ Երկու կողմից էլ զոհեր կան։