Ռուսաստանի հայերի միությունն օգնություն է տրամադրել Դոնեցկի ու Լուգանսկի բնակչությանը
Ռուսաստանի հայերի միությունը լայնածավալ բարեգործական ծրագրեր է իրականացնում ռազմական գործողություններից տուժած Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև ազատագրված տարածքների բնակիչներին։
Ինչպես հայտնում են միությունից, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության բեռնատարների շարասյուները մարտի 31-ից ի վեր Ռուսաստանի հայերի միության տրամադրած մարդասիրական բեռները հասցնում են տուժած քաղաքացիներին։
Միության տվյալներով` արդեն իսկ մատակարարված մարդասիրական բեռների ընդհանուր ծավալը շուրջ 500 տոննա է։ Ապրիլի առաջին կեսին ավելի քան 30 000 ընտանիք երկարաժամկետ պահեստավորման ապրանքներ կստանան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միությունը վերջին ութ տարիների ընթացքում պարբերաբար օգնություն է ցուցաբերել Դոնեցկի և Լուգանսկի սոցիալական տարբեր խմբերին, այդ թվում` Ամանորին նվերներ ուղարկելով ու ամանորյա ներկայացումներ կազմակերպելով բոլոր մանկատների սաների համար:
Նշվում է, որ ուշադրությունից զերծ չէ նաև տեղի հայ համայնքը։