Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ Ի՞ՆՉ ՕՐԱԿԱՐԳՈՎ ԵՆ ԿՈՂՄԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԲՐՅՈՒՍԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թելեգրամի իր ալիքում գրում է.
«Բրյուսելին ընդառաջ։ Ի՞նչ օրակարգով են կողմերը մեկնում բանակցությունների:
Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպումից հետո չի բացառվում Փարուխից և Քարագլխի հատվածից ադրբեջանական զորքերի դուրսբերումը։ Սա ռուսական կողմի պահանջն է, որը Ադրբեջանը չի կարող երկար ժամանակ արհամարհել։ Սակայն Ալիևի վարչակազմը ցանկանում է օգտագործել հարմար պահը և Փաշինյանից այդ զորքերը դուրս բերելու փոխարեն քաղաքական որոշակի նոր զիջումներ կորզել։ Ըստ այդմ, կա վտանգ, որ ՀՀ իշխանությունները կարող են հերթական անգամ սխալվել իրենց հաշվարկներում և/կամ փորձեն նոր դիվիդենտներ հավաքել հանրության աչքում (մանավանդ հիմա, երբ Երևանում նոր ցույցեր են մեկնարկում) ու նոր խոստումներ տան Ալիևին մի բանի դիմաց, որը կարելի է և պարտադրել ադրբեջանցիներին...
Հարգելի հետևորդներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի Patreon էջում հրապարակվել է մեր նոր տեղեկագիրը։ Այն հասանելի է մեր կենտրոնի բաժանորդներին»։