Լոնդոնի ազգային պատկերասրահը փոխել է Դեգայի «Ռուս պարողները» կտավի անունը
Լոնդոնի ազգային պատկերասրահը փոխել է Դեգայի «Ռուս պարողները» կտավի անունը. այժմ այն դարձել է «Ուկրաինացի պարողները»։ Պատկերասրահը մշակութային այլ հաստատություններին կոչ է արել վերանայել ուկրաինական արվեստի և ժառանգության «ծույլ» մեկնաբանությունները կամ «սխալ նույնականացումը», գրում է The Guardian-ը:
Սոցցանցերում ուկրաինացիներին ուղղված կոչերից հետո պատկերասրահը հայտնել է, որ փոխել է 20-րդ դարասկզբի ֆրանսիական իմպրեսիոնիստական ստեղծագործության անվանումը։
Ազգային պատկերասրահի խոսնակն ասել է, որ այս նկարի անվանումը տարիների ընթացքում մշտական քննարկման առարկա է եղել և լուսաբանվել է գիտական գրականության մեջ, սակայն, վերջին ամսվա ընթացքում այն ավելի մեծ ուշադրության է արժանացել՝ պայմանավորված ներկա իրավիճակով, ուստի որոշվել է թարմացնել նկարի անվանումը՝ նկարի թեման ավելի լավ արտացոլելու համար:
«Ռուս պարողները» ստեղծագործությունների շարքը ստեղծվել է Դեգանի կողմից 1899թ․։ Ենթադրվում է, որ արտիստին ոգեշնչել են Փարիզ հյուրախաղերով մեկնած Ռուսական կայսրության պարախմբերը, տեղեկացնում է News.am-ը: