«Հայաստան» խմբակցության անդամները ՌԴ դեսպանին իրենց մտահոգությունն են հայտնել
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը և Ագնեսա Խամոյանն այսօր ՌԴ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, NEWS.am–ին տեղեկացնում են «Հայաստան» խմբակցությունից։
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների և, այդ համատեքստում, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված և հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները և քննարկումները։